ԼՈՒՍՆԱԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍՆԱԿ գործակալությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 2008 թվականից: Այս տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք 150-ից ավելի միջոցառում` տարբեր մակարդակի և ծավալի: Մեր հաճախորդներն են եղել թե՛ օտարերկրյա և թե՛ տեղական կազմակերպությունները, ինչպիսիք են օրինակ՝ «Բիլայն», «Մարս» ընկերությունները, բազմաթիվ տուրիստական գործակալություններ, դեսպանատներ և այլ կազմակերպություններ:

ԼՈՒՍՆԱԿ գործակալությունը իրականացնում է տարբեր ընդունված միջոցառւմների՝ կորպորատիվ միջոցառումների, մասնավոր տոների, ֆուրշետների և բանկետների կազմակերպում, ծաղկային ձևավորում, ֆոտո և վիդեո ծառայություններ… Սակայն մեր գործակալության ստեղծման հիմնական պատճառն եղել է ցանկությունը՝ ի հայտ բերելու և կիսելու ձեզ հետ աշխարհի ամենահին ազգերից մեկի՝ հայի հոգևոր և մշակութային հարստությունը, արդիականացնելու մեր ավանդույթներն ու տոները, ներկայացնելու այդ ամենը թե՛ օտարերկյա հյուրերին և թե՛ մեր հայրենակիցներին, և այս ծառայությունները դարձել են գրեթե մեր գործունեության հիմնական մասը: Մեր հիմնական առանձնահատկությունն է՝ հայկական ազգային ոճով ստեղծված զվարճալի և միևնույն ժամանակ ճանաչողական հեղինակային ծրագրերը և խաղերը, որոնք ճկուն ձևով ներմուծվում են արդի միջոցառումների մեջ: Մեր ծրագրերի հիմքն է հանդիսանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ազգային ավանդույթները, ազգային խաղերը, ծեսերը… 

Մեր ծրագրերից ակտիվ օգտվում են լավագույն տուրիստական գործակալությունները («Արմենտուր», «Նուեվավիստա», «Լևոն թրավել», «Հյուր սերվիս»…), նրանց միջոցով դարձնելով երկրի հյուրերի ուղևորությունը ավելի ճանաչողական և զվարճալի: Արդի է դարձել մեր գործակալության էքսկլյուզիվ առաջարկը՝ հայկական էթնո ֆուրշետը և բանկետը հին հայկական ավանդական ուտեստներով, մատուցված թե՛ կավե և թե՛ դասական սպիտակ սպասքով: Նաև պահանջված է դարձել մեր «Հայկական ավանդական հարսանիք» հին հայկական ծիսակարգով և սովորույթներով անցկացվող հարսանիքը՝ իրեն նախորդող և հաջորդող ծիսական արարողություններով: Այս ամենը անց է կացվում ըստ հաճախորդի պահանջի՝ թե՛ խիստ ավանդական կարգով և թե՛ հատուկ ծրագրերի զվարճալի ձևով զարդարում է ժամանակակից հարսանեկան արարողակարգը: Ծրագրերը բազմազան են և մշտապես թարմացվում են:

ԼՈՒՍՆԱԿԸ երիտասարդ, ստեղծագործ, նպատակասլաց, եռանդուն, բարձրորակ մասնագետների միություն է, որոնք ունեն մասնագիտացում և փորձ միջոցառումների կազմակերպման և շոու-բիզնեսի ասպարեզում: Միջոցառումների կազմակերպումը դարձել է մեր իրական կոչումը իր տեխնոլոգիաներով, գործընկերներով, լեգենդներով և ավանդույթներով:

ԼՈՒՍՆԱԿ գործակալության աշխատակազմում ներգրավված են արհեստավարժ իվենտ-մենեջերներ, դիզայներներ, նկարիչներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, դեկորատորներ, ֆլորիստներ… Պատվերները կատարվում են բծախնդրորեն, իրականացնելով բոլոր դրված խնդիրները, հաշվի առնելով պատվիրատուի բոլոր ցանկությունները և հետևելով միջոցառման հիմնախնդրին: Մենք կիրականացնենք ձեր ցանկացած ֆանտազիա: Մեր թիմը միշտ ասում է «Ոչ» ծեծված և ձանձրալի միջոցառումներին:

© Lusnak Agency 2015. All rights reserved. Site created by T-Design.