«Նռնենի» Էթնոֆուրշետ

«Եթե այցելում է մեկի կողմից երաշխավորված կամ հարգանքի արժանի հյուր (հայի համար միևնույնն է), հայ օջախում սկսվում է տոնախմբություն. մորթում են գառնուկ, վառում են բաղնիքը և բոլոր բարեկամներին հրավիրում են խնջույքի…» 
Ալեքսանդր Դյումա-հայր 

Հայ ժողովուրդը հայտնի է որպես հյուրասեր, սրտաբաց ազգ: Պատահական չէ, որ մեր հեթանոսական աստվածների շարքում մենք ունեցել ենք հյուրընկալության աստված՝ Վանատուր: Հայը սիրով է միշտ հաց կիսել: 

Հայկական խոհանոցը աշխարհի ամենահներից է և անսահման հարուստ է: Ցավոք այսօր մենք բավական հեռացել ենք մեր ակունքներից և կորստի ենք մատնում մեր հարուստ խոհարարական ժառանգությունը: Մենք ստեղծել ենք հնարավորություն մեր ազգային ավանդական ուտեստները արդիական ձևով կրկին բերել մեր ամենօրյա սեղանին: Մենք ստեղծել ենք հայկական էթնո ֆուրշետ՝ ներկայացնելով բոլորիս կողմից սիրված և մոռացված ուտեստները ֆուրշետային տեսքով թե՛ կավե սպասքով և թե՛ ժամանակակից դասական սպիտակ սպասքով: 

© Lusnak Agency 2015. All rights reserved. Site created by T-Design.